Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբանն ասում է, որ Եվրադատարանը Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանին Միխեիլ Սաակաշվիլիի գործում ներգրավել է որպես կողմ
Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբանն ասում է, որ Եվրադատարանը Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանին Միխեիլ Սաակաշվիլիի գործում ներգրավել է որպես կողմ

Միխեիլ Սաակաշվիլիի ուկրաինացի փաստաբան Եվգենի Գրուշովեցը Գորիի զինվորական հոսպիտալում այցելել է Միխեիլ Սաակաշվիլիին։ Ինչպես Սաակաշվիլիի այցից հետո լրագրողներին ասել է փաստաբանը, քննարկվել են տարբեր կարևոր հարցեր։

Եվգենի Գրուշովեցի խոսքով, այս փուլում առաջին խնդիրը Սաակաշվիլիի նկատմամբ համապատասխան վերաբերմունքն է։

Միաժամանակ Եվգենի Գրուշովեցը լրագրողներին հայտնել է, որ Եվրադատարանը Միխեիլ Սաակաշվիլիի գործով ներգրավել է Ուկրաինայի Ժողովրդական պաշտպանին։

«Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նամակ է հղել Ուկրաինայի օմբուդսմեն Լյուդմիլա Դենիսովային՝ նշելով, որ ինքը նույնպես ներգրավված է լինելու Միխեիլ Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի գործով։ Եվրոպական դատարանը հանձնել է Լյուդմիլա Դենիսովայի նամակը, որում նշվում է, որ նա լինելու է գործի կողմ՝ հաշվի առնելով նրա ներկայացրած բացատրություններն ու ապացույցները։ Ըստ այդմ, այս ուղղությամբ էլ ենք աշխատելու։ Ե՛վ ուկրաինացի, և՛ վրացի փաստաբանները որոշակի փաստաթուղթ կհանձնեն Լյուդմիլա Դենիսովային։ Բացի այդ, Միխեիլի հետ հանդիպումից հետո մենք պատրաստվում ենք դիմել եվրոպական հանրությանը, միջազգային հանրությանը, որպեսզի ավելի մանրամասն քննարկեն այս իրավիճակը։ Հիմա շատ կարևոր է առաջին հերթին համապատասխան բուժզննում, բուժում և վերականգնում ունենալ, քանի որ դրա մասին խոսում են բոլոր բժիշկները, Վրաստանի, Ուկրաինայի օմբուդսմենները և Միխեիլի բժիշկը։ Հիմա սա թիվ մեկ խնդիրն է։

Հարցին, թե ինչպիսի՞ն է Ուկրաինայի պաշտոնական դիրքորոշումը և ունե՞ք որևէ ուղերձ, Գրուշովեցը պատասխանել է.

«Պաշտոնական դիրքորոշումն անցյալ շաբաթ հայտնել է Ուկրաինայի նախագահը, ով ասում է, որ վերահսկում է իրավիճակը և նաև փորձում է ստեղծել առնվազն բոլոր պայմանները, որպեսզի Միխեիլ Սաակաշվիլին համապատասխան բուժում և վերականգնում ստանա։ Ակտիվ շփում կա արտաքին գործերի նախարարության և նախագահների գծի միջոցով, այդ թվում՝ եվրոպական երկրների նախագահների։ Մենք չենք կարող խոսել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում, բայց կան առանցքային մեսիջներ, որոնց մասին կարող ենք խոսել»,- ասել է փաստաբանը։

Ինչ վերաբերում է մեկ այլ հարցին, թե արդյոք ուկրաինական կողմը դիտարկում է Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինային արտահանձնելու հարցը, Գրուշովեցն ասում է, որ աշխատում են Սաակաշվիլիին Վրաստանից հեռացնելու ուղղությամբ։