Սաակաշվիլիի կողմնակիցների կողմից Հոկտեմբերյան պալատ ներխուժելու ժամանակ իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ (տեսանյութ)

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները փորձել են ներխուժել Հոկտեմբերյան պալատ, որի ժամանակ իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ: Արդյունքում գազից թունավորում է ստացել մի քանի իրավապահ:

Այս րոպեներին Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցների հետ միասին գտնվում է Մայդանում: Ինչպես տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, ցուցարարների մի մասը կրկին գտնվում է հոկտեմբերյան պալատի մոտ:

Հիշեցնենք, սկզբում բողոքի ակցիան սկսվել էր Շևչենկոյի հրապարակում, որից հետո ցուցարարները հավաքվել են Մայդանում: Միխեիլ Սաակաշվիլին կողմնակիցներին կոչ էր արել Մայդանից տեղափոխվել Հոկտեմբերյան պալատ, որտեղ նրա խոսքերով պետք է տեղակայվեր ցուցարարների գլխավոր գրասենյակը: