Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բժիշկների խումբը ամենօրյա ռեժիմում կանի պարզաբանումներ, դրանով մեկընդմիշտ վերջ կդրվի ապատեղեկատվական բնույթի տեղեկության տարածմանը. Ռատի Բրեգաձե
Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին բժիշկների խումբը ամենօրյա ռեժիմում կանի պարզաբանումներ, դրանով մեկընդմիշտ վերջ կդրվի ապատեղեկատվական բնույթի տեղեկության տարածմանը, – այս մասին Արդարադատության նախարարությունում կայացած ճեպազրույցում, հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:
Նրա խոսքով, քրեակատարողական համակարգը Առողջապահության նախարարության հետ համագործակցելով բժիշկների լրացուցիչ խմբեր է հրավիրել, որոնք մշտապես վերահսկում են Սաակաշվիլիի առողջական վիճակը և նրան պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերում։
«Բանտարկյալ Սաակաշվիլիի և նրա առողջական վիճակի նկատմամբ հանրային բարձր հետաքրքրության պատճառով ցանկանում եմ ևս մեկ անգամ պատասխանել և հստակ բացատրել, թե ինչ պայմաններում է դատապարտյալը կրում իր պատիժը։ Նախ, ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Սաակաշվիլիի ձերբակալությունից և քրեակատարողական համակարգ մուտք գործելուց ի վեր չի եղել որևէ դեպք, որ որևէ տեսակի բժշկական ծառայությունների կարիք լինի, և քրեակատարողական ծառայությունը չկարողանա մատուցել այդ ծառայությունները։ Նրա բոլոր բժշկական կարիքները բավարարված են։
Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը գնահատելու և սպասվող վատացումից խուսափելու նպատակով, պետությունը դատապարտյալին Ռուսթավիի թիվ 12 հիմնարկից տեղափոխել է Գլդանիի թիվ 18 բուժհաստատություն։ Ուստի նրա պաշտպանության աստիճանը բժշկական տեսանկյունից շատ ավելի բարձր է»,- ասել է Բրեգաձեն։
Նախարարի խոսքով, նշված բուժհաստատությունն ունի լիարժեք ենթակառուցվածքային կամ մարդկային ռեսուրսներ՝ ապահովելու, որ պետությունը արդյունավետ վերահսկի հացադուլավոր բանտարկյալի առողջական վիճակը, ինչպես նաև հետհացադուլային շրջանի վերականգնումը։
«Բացի այդ, Առողջապահության նախարարության հետ համագործակցելով, քրեակատարողական համակարգը բժիշկների լրացուցիչ խմբեր է հրավիրել, որոնք մշտապես վերահսկում են Սաակաշվիլիի առողջական վիճակը և նրան համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերում։
Հաշվի առնելով հանրային բարձր հետաքրքրությունը և այն փաստը, որ Սաակաշվիլիի առողջության մասին ապատեղեկատվությունը միտումնավոր կերպով տարածվում է ամեն օր, բժիշկների թիմն ամեն օր բացատրություններ կտա նրա առողջական վիճակի վերաբերյալ և հանրությանը կտրամադրի համապարփակ տեղեկատվություն՝ այդպիսով մեկընդմիշտ վերջ դնելով բոլոր ապատեղեկատվական տեղեկությունների տարածմանը:
Շեշտում եմ, որ քրեակատարողական համակարգը որոշումներ է կայացնում՝ հիմնվելով առաջին հերթին բանտարկյալների առողջության և անվտանգության վրա, այդ թվում՝ Սաակաշվիլիի։ Գլդանի թիվ 18 հաստատությունում երկուսն էլ պաշտպանված են ամենաբարձր մակարդակով։
Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ ապատեղեկատվական տեղեկատվության տարածումից, քանի որ դա շատ վնասակար է, և ահա, մենք կոչ ենք անում բանտարկյալին ևս մեկ անգամ դադարեցնել հացադուլը»,- ասել է Ռատի Բրեգաձեն։