Իռլանդական Ryanair ավիաընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Արդյունքում, Եվրոպայի մասշտաբով, հետաձգվել է մոտ 200 ավիաչվերթ:
Փոքր բյուջե ունեցող ավիաընկերության օդաչուների միության որոշման նպատակը աշխատանքային պայմանների բարելավումը և աշխատավարձի ավելացումն է:
24 ժամ տևած գործադուլը վերաբերել է Գերմանիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Իսպանիայի, Իտալիայի և Գերմանիայի ավիաչվերթներին:
Իռլանդական Ryanair ավիաընկերության աշխատակիցները արդեն վաղուց է պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում: Առաջին մասշտաբային գործադուլը նրանք կազմակերպել էին օգոստոսին, տուրիստական սեզոնի ժամանակ: