Ռուսթավում առևտրականները փակել են ճանապարհը: Նրանք պահանջում են շարունակել իրենց գործունեությունը:
Տեղացիներն ասում են, որ իրենց եկամտի միակ աղբյուրը դրսի առևտուրն է, որն այլևս չի թույլատրվում համավարակի պատճառով:
Առևտրականները պահանջում են շարունակել իրենց գործը, հակառակ դեպքում պահանջում են դրամական օգնություն:
«Այս արգելքի պատճառով մենք սոված ենք մնում: Չկա աշխատանք, օգնություն, ինչ անենք, ինչ տանենք տուն: Մենք հետևում ենք բոլոր կանոնակարգերին, կրում ենք շնչադիմակ, ձեռնոցներ: Տվեք մեզ աշխատելու իրավունք: Ամեն ամիս 200 լարի վարկ ունեմ վճարելու, ինչպե՞ս կարող եմ մարել»,- ասել է ցուցարարներից մեկը:
Ցուցարարների հետ հանդիպելու նպատակով ցույցի է եկել Ռուսթավիի քաղաքապետ Իրակլի Տաբաղուան: