Վրաստանի ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 1985 թվականին ծնված Ի.Բ.-ին։
«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը վիճաբանության հիման վրա սառը զենքով կրծքավանդակին հարվածել է Ռուսթավիում 1989 թվականին ծնված Դ.Ս.-ին և փախել դեպքի վայրից։
Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Մեղադրյալը հաջորդ օրը ներկայացել է ոստիկանական բաժանմունք և խոստովանել է իր հանցանքը», – հայտնել են ՆԳՆ-ից։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Ի.Բ.-ին ձերբակալել են որպես կասկածյալ։ Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։