Ռուսթավիում և Թբիլիսիում խուզարկում են Գիորգի Ճանտուրիայի և նրա կնոջ տները
Ռուսթավիում և Թբիլիսիում խուզարկում են Գիորգի Ճանտուրիայի և նրա կնոջ տները

Սոսո Քութաթելաձեի սպանության հետաքննության շրջանակներում ձերբակալված և այնուհետև ազատ արձակված Գիորգի Ճանտուրիայի և նրա կնոջ Ռուսթավիի և Թբիիսիի տները այս րոպեներին խուզարկվում են:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, Թբիլիսիում, Մցխեթայի փողոցում Ճանտուրիայի կնոջ տանն են փորձագետ-քրեագետները:

Ռուսթավիում, հունվարի 15-ին, այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում նախկին պատգամավոր, գեներալ Սոսո Քութաթելաձեին հայտնաբերել էին սպանված: