Ռուսթավիում երթուղային միկրոավտոբուսից իրեր գողանալու փաստով երկու անձ է ձերբակալվել

12:00, 10.07.2026

Վրաստանի ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության դեպարտաբենտի Ռուսթավիի քաղաքային վարչության աշխատակիցները, նախնական համաձայնությամբ խմբի կողմից գողության փորձի մեղադրանքով, ձերբակալել են նախկինում նույն հանցագործության համար դատապարտված և ներկայումս պայմանական դատապատվածության մեջ գտնվող երկու անձի։

ՆԳՆ-ի տեղեկություններով՝ մեղադրյալները փորձել են իրեր գողանալ Ռուսթավիում քաղաքացուն պատկանող երթուղային միկրոավտոբուսից։ Օպերատիվ արձագանքման արդյունքում իրավապահները երկուսին էլ ձերբակալել են հանցանքի վայրում։

Հետաքննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-177-րդ հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում մինչև 7 տարի ժամկետով։

Նմանատիպ