Ռուսթավիի դատախազությունում 14:00-ին նշանակված է մամլո ասուլիս:
Մամլո ասուլիսին հավանաբար խոսելու են խմբային իրականացված ոչ մարդկային և ստորացնող վերաբերմունքի փաստով սկսված հետաքննության մասին, որի շրջանակներում ձերբակալել են Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովին և սակրեբուլոյի գործող անդամներին ենթարկել պատասխանատվության:
Սոցիալական ցանցում տարածվել է տեսագրություն, որտեղ Մառնեուլիում բնակվող անձը հրապարակավ, ստորացնող ներողություն է խնդրում «Վրացական երազանքի»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովին վիրավորելու համար:
Մառնեուլիում խմբային կերպով իրականացված ոչ մարդկային և ստորացնող վերաբերմունքի փաստով դատախազությունն սկսել է հետաքննություն: Ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովը: