Մառնեուլիի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովին ներկայացվել է մեղադրանք
Մառնեուլիի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովին ներկայացվել է մեղադրանք

Մառնեուլիի նախկին քաղաքապետ Թեմուր Աբազովին ներկայացվել է մեղադրանք,- այս լրատվությունը առաջին ալիքի հետ զրույցում հաստատել է Թեմուր Աբազովի փաստաբան, Զվիադ Ասաթիանին, որը նախնական ձերբակալության մեկուսարանը լքել է մի քանի րոպե առաջ:

Զվիադ Ասաթիանին հայտարարում է, որ ձերբակալվածը օգտվում է լռության իրավունքից:

Փաստաբանի հայտարարությամբ, Թեմուր Աբազովը իրեն լավ է զգում և մնացած մանրամասների մասին չի կարող խոսել, քանզի մինչև այժմ նրան հնարավորություն չի տրվել ծանոթանալ գործի նյութերի հետ:

Նրա խոսքերով, գործի նյութերի հետ ծանոթանալու է այսօր դատախազությունում:

Մառնեուլիում, քաղաքացի Էլչին Ալախվերդիևի նկատմամբ իրականացված ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի փաստով, երեկ դատախազությունը մեղադրյալի կարգավիճակով ձերբակալել է Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Թեմուր Աբազովին, իսկ նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել, «ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի, Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ «վրացական երազանքից» Ռամին Ալախվերդիևի և Մառնեուլիի քաղաքապետի բարեկամ՝ Է. Գ.-ի նկատմամբ:

Սոցիալական ցանցում տարածվել էր տեսագրություն, որտեղ Մառնեուլիում բնակվող անձը հրապարակավ, ստորացված ներողություն է խնդրում «Վրացական երազանքի»-ի նախագահ Բիձինա Իվանիշվիլիին և Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովին վիրավորելու համար: Նշվածի կապակցությամբ, Մառնեուլիի թեմական ռադիոն և «Մոնիտոր» ստուդիան պատրաստել են սյուժեներ: Ռեպորտաժում ասվում է, որ անձը, որը նվաստացուցիչ վերաբերմունքի զոհ է, մի քանի օր առաջ Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում ցույցի ժամանակ նկարահանված տեսանյութում «վրացական երազանքի» ներկայացուցիչներին հասցրել է անպատվություն, ավելի ուշ սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, որտեղ վերջինս ստորացված պայմաններում ներողություն է խնդրում: