Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո մայրուղային ճանապարհի շինարարության վերահսկողության միջազգային տենդեր է հայտարարվել

10:19, 28.03.2026

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո մայրուղային ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների վերահսկողության համար կրկին միջազգային տենդերներ է հայտարարել։

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տեղեկացմամբ՝ վերահսկողական ծառայությունների ընդհանուր մոտավոր արժեքը կազմում է 19 միլիոն եվրո։

«Ռուսթավի-Կարմիր կամուրջ և Ալգեթի-Սադախլո հատվածները հանդիսանում են Արևելք-Արևմուտք և Հարավ-Հյուսիս միջազգային տրանսպորտային միջանցքների կարևոր մաս և Վրաստանի ճանապարհային ցանցը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի սահմանների հետ։

Նախագծի շրջանակներում նախատեսվում է կառուցել ընդհանուր 61,3 կմ երկարությամբ, 4 գոտիանի, բետոնե ծածկույթով արագընթաց ճանապարհ, որը համալրված կլինի արտաքին լուսավորության համակարգով։ Նախատեսված է նաև 26 կամուրջների և 11 տրանսպորտային հանգույցների կառուցում՝ ճանապարհային անվտանգության միջազգային ստանդարտների լիարժեք պահպանմամբ։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկից (EIB) ստացված վարկի և պետական բյուջեի համաֆինանսավորմամբ։

Մայրուղային ճանապարհահատվածների նախագծումը Համաշխարհային բանկի (WB) ֆինանսական աջակցությամբ իրականացրել է հոլանդական ընկերությունը։

Տենդերների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է համապատասխան հղումներով.

https://www.georoad.ge/?lang=geo&act=tenders&func=menu&uid=1774620492

https://www.georoad.ge/?lang=geo&act=tenders&func=menu&uid=1774620926», – նշված է տեղեկատվության մեջ:

Նմանատիպ