Ռուսթավելիի պողոտայում զուգահեռաբար տեղի է ունենում երեք բողոքի ցույց
Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում զուգահեռաբար տեղի է ունենում երեք բողոքի ցույց:
Խորհրդարանի շենքի առջև մի քանի րոպե առաջ մեկնարկել է «թեթրի խմաուրի» շարժման ցույցը: Ինչպես տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը, դեռևս ելույթներ չեն եղել:
Զուգահեռաբար, Ռուսթավելիի պողոտայում են հավաքվել «քարթուլի մարշի» շարժման անդամները և քաղաքացիները, որոնք հայտարարում են, որ պաշտպանում են ապրիլի 9-ի հուշահամալիրը:
Տեղում մոբիլիցազված են ոստիկանները, որոնք հնարավորություն չեն տալիս տարբեր ցույցերի մասնակիցներին մոտենալ միմյանց:
Ռուսթավելիի պողոտայում է գտնվում նաև ներքին գործերի փոխնախարար Նիկոլոզ Սաբանաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan