Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի շենքի մոտ երթևեկությունը վերականգնվել է: Այս մասին տեղից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը:
Խորհրդարանի շենքի մոտ ճանապարհը մեկ ժամ առաջ փակել էին ոստիկանները, սակայն դրա պատճառը անհայտ է:
Խորհրդարանի մոտ ցույցը ծրագրված էր ժամը 14:00-ի համար, սակայն ավելի ուշ այն ծրագրվեց անց կացնել 18:00-ին, սակայն այն դեռևս չի սկսվել: