Ռուսթավելիի պողոտայում հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները վերցնում են ցուցարարների վրանները
Հատուկ նշանակության ջոկատը այս պահին գտնվում է Ռուսթավելիի պողոտայում: Նրանք փորձում են ցուցարարներին դուրս բերել դեպի ազատության հրապարակ:
Նրանք վերցրել են Ռուսթավելի պողոտայում բացված վրանները:
Ցուցարարներին արդեն դուրս են բերել խորհրդարանի շենքի վերևի տարածքից և Չիտաձեի փողոցից:
Բացի այդ, իրավապահները մեկ անգամ ևս նախազգուշացրել են ցուցարարներին լքել խորհրդարանի տարածքը:
Հատուկ նշանակության ջոկատի ներկայացուցիչները ցուցարարներին խորհրդարանի տարածքից սկսել են դուրս բերել այն բանից հետո, ինչ ներքին գործերի նախարարությունը ցուցարարներին խորհրդարանի տարածքը լքելու համար տվել էր 30 րոպե: