Ռուսթավելի պողոտայում վարչական կարգով ձերբակալվել է երկու անձ, խմբակային բռնության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է
Ռուսթավելի պողոտայում վարչական կարգով ձերբակալվել է երկու անձ, խմբակային բռնության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է

Ռուսթավելի պողոտայում տեղի ունեցած առերեսման գործով իրավապահները ձերբակալել են երկու անձի։

Ըստ ՆԳ նախարարության, պարեկային ոստիկանության ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել վարչական կարգով։

Բացի այդ, ըստ ՆԳ նախարարությանը, խմբակային բռնության փաստի առթիվ հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով։

Ռուսթավելի պողոտայում ֆիզիկական առերեսումը տեղի է ունեցել ակցիային զուգահեռ.

Դիմակներով անհայտ անձինք առերեսվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների և ցուցարարների հետ։ Իրավապահները նշված անձանց դուրս են բերել տարածքից, սակայն, ինչպես ավելի ուշ հայտնել են ՆԳՆ-ում, նրանք բերման են ենթարկվել։

Միաժամանակ տեղում ակցիայի մասնակիցները պնդում էին, որ վերոնշյալ անձինք ներգրավված են եղել մետրոյում տեղի ունեցած բանավոր և ֆիզիկական առերեսմանը։