Ռուսթավելի պողոտայում իրավապահները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների

21:49, 22.10.2025

Ռուսթավելի պողոտայում իրավապահները ձերբակալել են բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների։

Ոստիկանությունը խորհրդարանի մոտ ձերբակալել է բողոքի ակցիայի մասնակիցներին, այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են կատարել իրավապահների ճանապարհը բացելու պահանջը։

Ավելի վաղ բողոքի ակցիայի մի քանի մասնակիցների և վարորդների միջև տեղի է ունեցել փոքր բախում։ Մի քանի մարդ թույլ չէր տալիս մեքենաներին անցնել, և բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացել է պարեկային ոստիկանության մեքենայի վրա։

Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնվել է, և խորհրդարանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։

Իրավապահները շարունակում են մնալ տեղում՝ իրենց խոսքով՝ անօրինական գործողությունները կանխելու համար։

Նմանատիպ