Ռուստեմ Ումերով. Բոլոր գործընկերների հետ միասին մենք պետք է ամեն ինչ անենք պատերազմը արժանապատվորեն ավարտելու համար
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ այսօր կներկայացնի նախագահ Վլադիմիր Զելենսկուն իր այցի մանրամասն արդյունքները՝ կապված ԱՄՆ-ում անցկացված բանակցությունների հետ։
Այս մասին Ումերովը գրել է սոցիալական ցանցում։
«Մի քանի օր մենք աշխատեցինք Անդրեյ Գնատովի հետ միասին՝ ԱՄՆ-ում նախագահ Թրամփի ներկայացուցիչների հետ։ Շնորհակալ եմ կառուցողական համագործակցության համար։ Ուկրաինական թիմի առաջնային նպատակն էր ստանալ ամերիկյան կողմից ամբողջական տեղեկատվություն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունների և բոլոր ընթացիկ առաջարկների նախագծերի վերաբերյալ, որպեսզի մանրամասն քննարկենք դրանք Ուկրաինայի նախագահի հետ։ Բոլոր գործընկերների հետ միասին պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատերազմն ավարտվի արժանապատվորեն», – գրել է Ումերովը։