Ռուսաստանում ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մահացել է 12 մարդ
Ռուսաստանի Սամարա քաղաքի մոտակայքում, ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով մահացել է 12 մարդ:
Տեղեկատվությունը տարածում է «Բի Բի Սին»:
12 մարդ հոսպիտալացվել է, որոնցից հինգը վերակենդանացման բաժանմունքում են:
Ուղևորատար միկրոավտոբուսը ուղևորվում էր Սիզրան: Վիրավորներին հոսպիտալացնելու համար օգտագործել են ուղղաթիռներ:
Վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել: