Ռուսաստանում Սու-34 ռմբակոծիչ է կործանվել
Հյուսիսային Օսիայում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ռմբակոծիչ, որում գտնվող երկու օդաչուները զոհվել են։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հիմնվելով երկրի պաշտպանության նախարարության վրա։
Ըստ տեղեկությունների՝ Սու-34-ը կործանվել է պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։
Ինքնաթիռի կործանման նախնական պատճառը տեխնիկական խափանումն է։