Ռուսաստանում Պակիստանի դեսպանը հայտարարել է, որ Ռուսաստանը, Պակիստանը և Բելառուսը պլանավորում են գործարկել բեռնատար երկաթուղու փորձնական երթուղի, սակայն գլխավոր խոչընդոտը մնում է Իրանի տարածքում գտնվող երթուղու անավարտ հատվածը
Ռուսաստանը, Պակիստանը և Բելառուսը պլանավորում են բեռնատար երկաթուղու փորձնական երթուղի գործարկել, սակայն գլխավոր խոչընդոտը մնում է Իրանում երթուղու անավարտ հատվածը, հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիազ Թիրմիզին։
Պակիստանցի դիվանագետի խոսքով՝ բեռնափոխադրումը երկաթուղով ամենամատչելի, արդյունավետ և տնտեսող միջոցն է։
Ռուսաստանում Պակիստանի դեսպանը նշել է, որ երկրների միջև մշտական բեռնատար երկաթուղային կապի հաստատումը բավականին իրագործելի է։
2023 թվականի մայիսին Ռուսաստանը և Իրանը ստորագրել են փաստաթղթեր՝ Իրանում Ռեշտ-Աստարա երկաթուղային միջանցքի արևմտյան երթուղու վերջին անհրաժեշտ հատվածն ավարտելու համար։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 միլիարդ եվրո. 1,3 միլիարդ եվրոն ռուսական վարկ է, մնացածը՝ իրանական ֆինանսավորում։