Ռուսաստանում, հյուրանոցներից մեկում ջեռուցման խողովակի վնասվելու պատճառով մահացել է հինգ մարդ
Ռուսաստանում, Պերմ քաղաքի հյուրանոցներից մի քանի մարդ է մահացել խողովակների պայթելու հետևանքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Վերջին տվյալներբացի զոհերից, մի քանի մարդ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ շենքի նկուղային հարկում խողովակ է պայթել, որի հետևանքով եռման ջուրը լցվել է սենյակ, որտեղ մարդիկ են եղել: