Ռուսաստանում ընթանում են նախագահական ընտրությունները: Առաջին ընտրատեղամասերը բացվել են Չուկոտկայի ինքնավար շրջանում և Կամչատկայի տարածքներում: Քվեարկությունը տեղի է ունենում տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում:
Ընդհանուր առմամբ բացվել են ավելի քան 97 հազար ընտրատեղամասեր, որոնցից ավելի քան 400-ը՝ արտերկրում:
Քվեարկության գործընթացին հետևելու են 109 երկրներից մոտ 1500 միջազգային դիտորդներ:
Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար պայքարում են ութ թեկնածուներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan