Ռուսաստանում բնակվող ուկրաինացիների մի մասին ընտրություններին մասնակցելու հնարավորություն կտրվի Վրաստանում. ՈՒկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչություն
Ռուսաստանում բնակվող ուկրաինացիների մի մասին ընտրություններին մասնակցելու հնարավորություն կտրվի Վրաստանում. ՈՒկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչություն

Ռուսաստանում բնակվող ուկրաինացիներին հնարավորություն է տրվում նախագահական ընտրություններին մասնակցել՝ Վրաստանում, Ղազախստանում և Ֆինլանդիայում: Այս հայտարարությունը արել են ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարությունում:

«ՈՒկրաինացիները, ովքեր մշտական բնակվում են Ռուսաստանում, քվեարկել կարող են Վրաստանում գտնվող ՈՒկրաինայի դեսպանատանը, սա մոտ 8 հազար մարդ է, որոնց հաշվառել է Ռոստովում գտնվող հյուպատոսարանը: Ֆինլանդիայում քվեարկելու է 19 հազար մարդ, իսկ Ղազախստանում 3 հազար»,-ասված է ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում:

Հիշեցնենք, ՈՒկրաինան հրաժարվել է Ռուսաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրությունների անցկացումից:

ՈՒկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին: