Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքը: Վարակի նոր շտամը հաստատվել է Մեծ Բրիտանիայից վերադարձած անձի մոտ: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ հիմնվելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարի հայտարարությանը:
Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պապովայի հայտարարությամբ, երկրում կորոնավիրուսի նոր տեսակը հաստատվել է մեկ անձի մոտ:
Կորոնավիրուսի նոր շտամը առաջին անգամ արձանագրվել է Մեծ Բրիտանիայում: Ըստ հաղորդումների, վարակի նոր շտամն ավելի վարակիչ է, քան «կովիդ 19»-ը: