Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 632 նոր դեպք, վարակից զոհվել է 392 մարդ

13:16, 20.03.2021

Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 632 նոր դեպք, վարակից զոհվել է 392 մարդ:

Տեղեկությունը տարածում է ռուսական մամուլը՝ վկայակոչելով երկրի օպերատիվ շտաբը:

Համավարակի տարածումից մինչ օրս Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 447 570 նոր դեպք, զոհվել է 94 659 մարդ:

Նմանատիպ