Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 922 նոր դեպք

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 922 նոր դեպք: Ապաքինվել է 8617 պացիենտ, մահացել՝ 279-ը:

Ընդհանուր, Ռուսաստանի մասշտաբով, կորոնավիրուս է ախտորոշվել 1 384 235 մարդու մոտ, այստեղից ապաքինվել է 1 065 199-ը, մահացել՝ 24 002-ը: