Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 846 նոր դեպք
Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 846 նոր դեպք

Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 12 846 նոր դեպք:

Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 6781 մարդ, մահացել՝ 197-ը:

Համավարակի մեկնարկից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 1 285 084 մարդու մոտ, այդ թվում ապաքինվել է 1 016 202-ը, մահացել՝ 22 454-ը: