Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը Մոսկվային զգուշացնում է նոր պատժամիջոցների մասին
Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը Մոսկվային զգուշացնում է նոր պատժամիջոցների մասին

Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանը Մոսկվային զգուշացնում է նոր պատժամիջոցների մասին: Այս մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» հրատարակչությունը:

Հայտնի է դառնում, որ Ջոն Հանթսմենը մի քանի օր առաջ նամակ է հղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը, որում Ռուսաստանի իշխանություններին Սիրիայի ռեժիմին աջակցելու պատճառով, զգուշացնում է նոր պատժամիջոցների սահմանման մասին:

Լրատվամիջոցների տվյալներով, նամակի առաջին մասում խոսքը գնում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ծրագրվող ուժային օպերացիաների մասին, իսկ երկրորդ մասում ամերիկացի դիվանագետը, Ասադի ռեժիմին աջակցելու պատճառով, խոսում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատման մասին լրատվությունը Twitter-ի միջոցով տարածում է նաև Atlantic Council-ի փորձագետ, Բրայան Օտուլը: Նրա խոսքերով, Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների հաստատման մասին ասված է Սպիտակ Տան կողմից մամուլի համար պատրաստված նյութերում: