Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակներում փոխանակել են 270-ական զինվոր
Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակման համաձայնագրի շրջանակներում փոխանակել են 270-ական զինվոր։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ գերությունից վերադարձած ռուս զինծառայողներն այս պահին գտնվում են Բելառուսում, իսկ ավելի ուշ նրանց կտեղափոխեն Ռուսաստան։
«Հոկտեմբերի 23-ին Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 270 ռուս զինծառայող։ Փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 270 ռազմագերի։ Վերադարձած ռուս զինծառայողներն այժմ գտնվում են Բելառուսի Հանրապետությունում, որտեղ նրանց հետ աշխատում է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրատովան», – հայտնում է նախարարությունը։
Նրանց տեղեկացմամբ՝ անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն ստանալուց հետո ռուս զինծառայողները կտեղափոխվեն Ռուսաստանի Դաշնություն՝ հետագա բուժման և վերականգնման համար։