Ռուսաստանին պետք է հստակ ուղերձ հղել, որ Ուկրաինան մենակ չի մնա, սա ներառում է ոչ միայն քաղաքական ուղերձներ, այլ նաև կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ. Դմիտրո Կուլեբա
Ռուսաստանին պետք է հստակ ուղերձ հղել, որ Ուկրաինան մենակ չի մնա, սա ներառում է ոչ միայն քաղաքական ուղերձներ, այլ նաև կոնկրետ գործողություններ, այդ թվում՝ պատժամիջոցներ. Դմիտրո Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։

Եվրամիության արտաքին գործերի նախարարական նիստում Ուկրաինայի արտգործնախարարն ասել է, որ Եվրամիությունը պետք է գործնական քայլեր ձեռնարկի Ռուսաստանի դեմ։

«Ռուսաստանին պետք է հստակ մեսիջ ուղարկել, որ մենք չենք հանդուրժի այս էսկալացիան, Ուկրաինան մենակ չի մնա։ Սա ներառում է ոչ միայն քաղաքական ուղերձներ, այլ նաև շատ կոնկրետ գործողություններ, ինչպիսիք են աջակցությունը Ուկրաինայի պաշտպանության ոլորտի զարգացմանը, աջակցությունը Ուկրաինայի կիբերանվտանգությանը և որոշ պատժամիջոցների սահմանմանը: Սա ուղերձ է, որը ես կփոխանցեմ իմ գործընկերներին։ Մենք կարծում ենք, որ այժմ կան լավ և օրինական պատճառներ՝ գոնե որոշ պատժամիջոցներ կիրառելու համար, որպեսզի ցույց տան, որ Եվրամիությունը ոչ միայն խոսում է պատժամիջոցների մասին, այլև գործում է», – ասել է Կուլեբքն։

Ուկրաինայի արտգործնախարարը խոսել է նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների ծրագրված հանդիպման մասին և ասել, որ Կիևը կոնկրետ արդյունքներ է ակնկալում այդ հանդիպումից։

«Այսօր ես խոսեցի պետքարտուղար Բլինկենի հետ, ով ինձ տեղեկացրեց Բայդեն-Պուտին գագաթնաժողովի մասին։ Մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը։ Մենք կարծում ենք, որ դիվանագիտական ​​լուծման հասնելու բոլոր ջանքերն արժե օգտագործել։ Պետքարտուղար Բլինկենն ինձ վստահեցրեց, որ Ուկրաինայի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունվի Ուկրաինայի թիկունքում: Մենք համակարգում ենք ԱՄՆ-ի հետ դիրքորոշումները համաձայնեցնելու և մեր շահերը հաշվի առնելու համար։ Մենք, ովքեր շատ ենք ցանկանում խուսափել պատերազմից, հուսով ենք, որ հանդիպումից հետո երկու նախագահները համաձայնության կգան, որ Ռուսաստանը դուրս կբերի իր ուժերը Ուկրաինայից»,- ասել է Դմիտրո Կուլեբան։