Ռուսաստանից բխող սպառնալիքների պատճառով Դանիան ուժեղացնում է ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը

16:17, 25.09.2026
Ռուսաստանից բխող սպառնալիքների պատճառով Դանիայում ուժեղացնում են ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը։ Այս մասին տեղեկությունը տարածում է տեղական մեդիան՝ հենվելով Դանիայի արդարադատության նախարարության վրա։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 2027 թվականին Դանիայի կառավարությունը գրեթե 800 միլիոն կրոն (մոտ 33 միլիոն եվրո) կհատկացնի այն միջոցառումների համար, որոնք, Ռուսաստանից բխող սպառնալիքի հաշվառմամբ, կուժեղացնեն ոստիկանության և ոստիկանության հետախուզական ծառայության աշխատանքը։ Կառավարությունը ծրագրում է այս միջոցների հատկացումը առաջիկա տարվա բյուջեի նախագծի շրջանակներում։ Սպասվում է, որ բյուջեի նախագիծը կներկայացվի առաջիկայում։
«Այժմ ակնհայտ դարձավ, որ անվտանգության ոլորտում առկա իրավիճակն էլ ավելի է վատթարացել, և դա կարող է ազդեցություն ունենալ նաև մեր երկրի անվտանգության վրա, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և կրիտիկական ենթակառուցվածքների վրա։ Ուստի մենք զգալի ներդրում ենք կատարում անվտանգության փաթեթում, որը առաջիկա տարիներին պետք է ուժեղացնի ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը», – հայտարարել է Դանիայի արդարադատության նախարար Նիկոլայ Վամմենը։

Նմանատիպ