Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկիչներ պատրաստելու մեջ
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը ԱՄՆ-ին մեղադրում է ահաբեկիչներ պատրաստելու մեջ

ԱՄՆ-ն Սիրիայի հարավում եւ հյուսիս-արեւելքում իր տրամադրության տակ ունի ռազմաբազաներ, որտեղ մարտական պատրաստություն են անցնում ավելի վաղ  ԻՊ-ի շարքերում կռվող զինյալները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Զինյալները մարտական պատրաստություն են անցնում Սիրիայի հարավում գտնվող Աթ Թանֆ բազայում: Միեւնույն ժամանակ, Գերասիմովը հիշեցրել է, որ վերջերս BBC բրիտանական հեռուստաալիքը պատմել էր, թե ինչպես է կազմակերպվել Ռաքքայից զինյալների տարհանումը:

«Սա քրդերի կողմից վերահսկվող տարածք է, որտեղ կա նաեւ ամերիկյան բազա: Բացի այդ, մոտ 800 հոգի Շադադի ճամբար ժամանեցին Եփրատի արեւելյան ափից՝ այն տարածքից, որտեղից քրդերը հարձակվում էին… Սա իրականում ԻՊ-ին  է»,-ասել է Գերասիմովը:

Նրա խոսքով՝ վերապատրաստման ավարտից հետո ԻՊ-ի ահաբեկիչները հանդես կգան «Նոր Սիրիայի բանակ» եւ այլ անուններով: Զինյալների հիմնական խնդիրը իրավիճակի ապակայունացումն է:

Գերասիմովը հայտնել է նաեւ, որ մոտ 400 հոգի դուրս է եկել Աթ Թանֆի շրջանի Շադադի ճամբարից: ԻՊ-ի հիմնական ուժերի պարտությունից հետո ահաբեկիչները փորձեցին ապակայունացնել իրավիճակը՝ հարձակվելով Եփրատի արեւելյան ափից, բայց կորուստներ կրեցին: «Մենք կարծում ենք, որ մոտավորապես 750 զինյալներ գտնվում են Շադադիում, իսկ Աթ Թանֆում` մոտ 350-ը»,-հավելել է Գլխավոր շտաբի պետը: