Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ուժեղ հրդեհ է
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ուժեղ հրդեհ է

Ռուսաստանում՝ Եկատերինբուրգ քաղաքում, հրդեհ է բռնկվել դյուրավառ հեղուկների և կաուչուկի երկու պահեստներում,- այս մասին գրում է Ռուսաստանի ԱԻՆ-ը «Telegram» ալիքով։

Հայտարարության մեջ ասվում է, որ պահեստից բռնկված հրդեհը տարածվել է բույսերի վրա, ապա տարածվել անտառ։ Ռուսաստանի ԱԻՆ-ի տվյալներով՝ հրդեհի մարմանը մասնակցում է մոտ 80 մարդ, ավելի քան 20 հրշեջ-փրկարարական տեխնիկա և ավիացիոն խումբ։

Նրանց տվյալներով՝ հրդեհի մակերեսը գերազանցում է 4000 քառակուսի մետրը։ Զոհերի մասին տեղեկություն չկա։