Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է բռնազավթված Ցխինվալի
Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը ժամանել է բռնազավթված Ցխինվալի: Բռնազավթված տարածաշրջանի կողմից վերահսկվող լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է երկրի դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Կոնստանտին Կոսաչովը:
Հաղորդվում է, որ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը հանդիպել է բռնազավթված Ցխինվալի տարածաշրջանի ինքնահռչակ նախագահ, Անատոլի Բիբիլովի հետ: Կոնստանտին Կոսաչովը նշել է, որ պատվիրակությունը Ցխինվալի է ժամանել երկու պալատների ղեկավարության անունից, որպեսզի այցն օգտագործեն երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների մեխանիզմը սկսելու համար:
Ռուսաստանի պատվիրակության կազմում են՝ Ռուսաստանի դաշնային խորհրդի սենատոր Կրիմ Կազանոկովը, Ռուսաստանի դաշնային խորհրդի սենատոր Օլեգ Սելեզնևը, Պետդումայի ԱՊՀ-ի գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կազբեկ Տաիսաևը և Ռուսաստանի դաշնային խորհրդի աշխատակազմի պատասխանատու Միխեիլ Սինիցինը: