Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում բողոքի ցույցերը շարունակվում են ավելի քան 130 օր: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելեն»:
Խաբարովսկի բնակիչները հինգ ամիս շարունակ բողոքում են շրջանի նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ:
Ցուցարարները հավաքվել են Խաբարովսկի կենտրոնական հրապարակում, որից հետո նրանք երթով շարժվել են քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք պահանջում են ազատել Ֆուրգալին և համերաշխություն են հայտնել Բելառուսում ցուցարարներին: