Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ավտովթարի հետևանքով 16 մարդ է զոհվել

22:53, 21.08.2022

Ռուսաստանում ավտովթարի հետևանքով Ղազախստանի 16 քաղաքացի է մահացել։ Միջադեպը տեղի է ունեցել Ուլյանովսկի մարզում։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։

Ոստիկանությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսը 18 ուղևորով բախվել է երկու բեռնատարի։

Քննության տվյալներով՝ բեռնատարներից մեկի վարորդը ժամանակին չի կարողացել արգելակել և բախվել միկրոավտոբուսին, ինչի հետևանքով վերջինս հայտնվել է երկու բեռնատարների արանքում։

Բեռնատարի վարորդը և միկրոավտոբուսի 15 ուղևորները տեղում մահացել են։ Եվս երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց։

Նմանատիպ