Փարիզի քաղաքապետարանը կոչ է անում բնակիչներին և բիզնեսներին աղբամանները, հեծանիվները և բակի կահույքը տեղավորել ներսում, որպեսզի ակտիվիստները չկարողանան դրանք օգտագործել որպես բարիկադներ

19:33, 22.10.2026

Փարիզի քաղաքապետարանը կոչ է անում բնակիչներին «ծայրահեղ զգույշ» լինել շաբաթ օրը նախատեսված բողոքի ցույցերի ժամանակ։

«Հինգշաբթի օրվանից սկսած՝ քաղաքը մի շարք կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում հասարակական վայրերում՝ ավելացնելով քաղաքային անձնակազմի տեղակայումը հանգստյան օրերին, և կոչ է անում բնակիչներին և խանութպաններին ձեռնարկել մի քանի պարզ նախազգուշական միջոցներ», – ասել է քաղաքապետարանը։

Բացի այդ, քաղաքապետարանը կոչ է անում բնակիչներին և բիզնեսի սեփականատերերին շաբաթ օրվա կեսօրից սկսած աղբամանները, հեծանիվները և բակի կահույքը տեղավորել ներսում։ Քաղաքապետարանը հայտարարել է, որ նման սարքավորումները և իրերը կարող են օգտագործվել ակտիվիստների կողմից վնաս պատճառելու, բարիկադներ կառուցելու և արգելքներ ստեղծելու համար։

Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ Փարիզում մոտ 450 բիզնես է վնասվել, և դրանց կեսը թալանվել է հանգստյան օրերին սկսված անկարգությունների ժամանակ։ Մեքենաներ, հեծանիվներ և աղբամաններ նույնպես այրվել և վնասվել են։

Նմանատիպ