Ռուսաստանի վարչապետի թեկնածուն հայտարարում է, որ նրա առաջնահերթությունը թվային տնտեսության զարգացումն է
Ռուսաստանի վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը ասում է, որ կառավարությունում կլինեն էական փոփոխություններ: Միխայիլ Միշուստինը այս հայտարարությունը արել է «Եդիննայա Ռոսիա» խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, իր գերակայություններից է լինելու թվային տնտեսության և ազգային նախագծերի զարգացումը:
Այսօր Ռուսաստանի պետական դուման քվեարկելու է Միխայիլ Միշուստինի վարչապետ նշանակելու հարցի շուրջ: Մինչ այդ, Միշուստինը հանդիպելու է խորհրդարանական չորս խմբակցությունների անդամների հետ:
Հիշեցնենք, Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել երեկ, Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո: