Ռուսաստանի Ռյազանի մարզում վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ:
Ռուսաստանի Ռյազանի մարզում վառոդի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ մարդ: Համապատասխան տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հենվելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների վրա։
Հաղորդվում է, որ մեկ մարդ հոսպիտալացվել է, ևս իննը մարդու որոնում են:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է տեխնոլոգիական գործընթացի խախտումը։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության հաղորդմամբ, հրդեհը մարելու համար մոբիլիզացվել է 170 հրշեջ բրիգադ։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ գործարանը գտնվել է բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա։