Ռուսաստանի Ռյազանի մարզում նավթավերամշակման գործարանը վնասվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման հետևանքով

13:45, 15.10.2026

Ռուսաստանի Ռյազանի մարզում նավթավերամշակման գործարանը վնասվել է անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակման հետևանքով․ այս մասին հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։

«Նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Ռյազանի մարզպետը նաև նշել է, որ մարզի մեկ այլ հատվածում վնասվել են պահեստ և մի քանի տրանսպորտային միջոց։

Նախնական տվյալներով՝ զոհեր և տուժածներ չկան։

Մալկովը նշել է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները՝ գնահատելով օդային հարձակման հետևանքով հասցված վնասը։

Ավելի վաղ մարզպետը հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ռյազանի Օկտյաբրսկի և Սովետսկի շրջանների որոշ հատվածներում դպրոցներում և մանկապարտեզներում դասերը չեղարկվել են։

Նմանատիպ