Ռուսաստանի ռազմական հարձակումն Ուկրաինայի վրա սպառնում է միլիոնավոր անմեղ մարդկանց և խարխլում միջազգային կարգի հիմքերը. Լիտվայի նախագահ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան սոցցանցում արձագանքում է Ուկրաինայի վրա հարձակմանը։
«Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի ռազմական հարձակումը Ուկրաինայի վրա։ Այն սպառնում է միլիոնավոր անմեղ մարդկանց և խարխլում միջազգային կարգի հիմքերը։ Արևմուտքը պետք է համապատասխան կերպով արձագանքի հիմա: Ոտքի՛ կանգնեք Ուկրաինայի համար»,- գրել է Նաուսեդան։