Ռուսաստանի պետական դուման աջակցել է վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի թեկնածությանը
Ռուսաստանի պետական դուման աջակցել է վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակմանը։ Կողմից է քվեարկել 383 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 41֊ը։
Միշուստինին այսօր լսել են պետական դումայում։ Ինչպես նա նշել է, կառավարությունում լինելու են փոփոխություններ։ Նրա խոսքով առաջնահերթ ուղղությունները կլինեն թվային տնտեսության և ազգային նախագծերի զարգացումը։
Միխայիլ Միշուստինը 2010 թվականից Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության ղեկավարն էր։