Ռուսաստանի պետական ատոմային էներգիայի ընկերություն - Ուկրաինացիները փորձել են անօդաչու թռչող սարքով հարձակվել ատոմակայանի վրա Ռուսաստանի Վորոնեժի մարզում
Ռուսաստանի պետական ատոմային էներգիայի ընկերությունը հայտնում է, որ ուկրաինացիները փորձել են անօդաչու թռչող սարքով հարձակվել Ռուսաստանի Վորոնեժի մարզի ատոմակայանի վրա։
«Ռոսէներգոատոմ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքը «չեզոքացվել է տեխնիկական միջոցներով», և էլեկտրակայանը չի վնասվել։
«Միջադեպի հետևանքով վիրավորներ կամ վնասներ չեն եղել։ Սակայն պայթյունը հետք է թողել սառեցման աշտարակի վրա։ Ատոմակայանի անվտանգ գործունեությունը ապահովված է», – ասել է ընկերությունը՝ նշելով, որ ճառագայթման մակարդակը նորմալ է և անփոփոխ։
«Ռոսէներգոատոմ»-ը միջադեպը անվանել է «ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական ատոմակայանների դեմ ուղղված ևս մեկ ագրեսիա»։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ուկրաինական կողմը որևէ մեկնաբանություն չի արել այս հարցի վերաբերյալ։