Ռուսաստանի Պենզա քաղաքում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով
Ռուսաստանի Պենզա քաղաքում գտնվող Wildberries լոգիստիկ կենտրոնը հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքերով։ Այս մասին հաղորդում է «Բի Բի Սի»-ն՝ հղում անելով Պենզայի մարզի նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյին։
Նահանգապետի խոսքով՝ հարձակման հետևանքով լոգիստիկ կենտրոնում մեծածավալ հրդեհ է բռնկվել։ Մեկ մարդ վիրավորվել է։
Wildberries-ի մամուլի ծառայության տվյալներով՝ լոգիստիկ շղթաները արդեն վերակազմակերպվել են, և մատակարարներից բեռների ընդունումը և հաճախորդներին պատվերների ուղարկումը այլ լոգիստիկ օբյեկտներից ընթացքի մեջ է։
«Բի Բի Սի»-ն գրում է, որ հուլիսի 18-ից ի վեր Ուկրաինան առնվազն ինը հարձակում է իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող Wildberries լոգիստիկ տերմինալների վրա։ Հարվածների թիրախներն էին Մոսկվայի մարզի, Սանկտ Պետերբուրգի, Կրասնոդարի, Նևինոմիսկի, ինչպես նաև Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի և Սիմֆերոպոլի պահեստները։