Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին, գերիների փոխանակումը տեղի է ունեցել 150-150 բանաձեւով
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է հրապարակում Ուկրաինայի հետ գերիների փոխանակման մասին։ Գերատեսչության տվյալներով՝ գերիների փոխանակումը տեղի է ունեցել 150-150 բանաձեւով։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նշում է, որ ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ։
Ազատ արձակված ռուս զինծառայողները տեղափոխվել են Բելառուսի տարածք։
Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել այդ հարցը։