Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են 251 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Այդ թվում՝ 40՝ Ղրիմի Հանրապետության, 34՝ Կուրսկի, 30՝ Բելգորոդի, 20՝ Նիժնի Նովգորոդի, 17՝ Վորոնեժի, 11՝ Կրասնոդարի, ութ՝ Բրյանսկի և Տուլայի մարզերի վրա։ Չորս՝ Ռյազանի մարզի, երկու՝ Վլադիմիրի, Իվանովոյի, Կալուգայի, Տամբովի և Օրյոլի մարզերի, մեկական՝ Լիպեցկի և Մոսկվայի մարզերի վրա, ինչպես նաև 62՝ Սև ծովի և 5՝ Ազովի ծովի վրա ոչնչացված անօդաչու թռչող սարք։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ Բելգորոդի մարզի 24 բնակավայրերի մոտ 5400 բնակիչներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի՝ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից հետո։