Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Յուրի Գրեխովը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարի տեղակալ Յուրի Գրեխովը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ Գրեխովը ներկայումս նախնական կալանքի տակ է, չնայած նրան առաջադրված մեղադրանքների մանրամասները հայտնի չեն։ Նա հերքում է մեղադրանքները։
Յուրի Գրեխովը նախկինում ղեկավարել է ՀՕՊ և Հրթիռային պաշտպանության ուժերը։ Իր ներկայիս պաշտոնում նրա պարտականությունների մեջ էին մտնում ինքնաթիռները, ՀՕՊ համակարգերը և այլ զենքեր։
Ինչպես գրում է Reuters-ը, փորձագետները Գրեխովի ձերբակալությունը կապում են Ռուսաստանի ՀՕՊ համակարգերի թերությունների, այդ թվում՝ Ուկրաինայի կողմից Ղրիմի կամրջի վրա բազմիցս հարվածների հետ։