Ռուսաստանի նկատմամբ հաստատված պատժամիջոցների արդյունքում ԵՄ երկրները կրել են 97 մլրդ. եվրո վնաս

Կիելի ինստիտուտի կողմից անց կացված հետազոտության համաձայն, Ռուսաստանի դաշնության նկատմամբ հաստատված պատժամիջոցների արժեքը՝ 2014-2015 թթ. կազմել է 97 մլրդ. եվրո:

Սա այն վնասն է, որը կրել են Եվրամիության անդամ երկրները պատժամիջոցների սահմանմամբ:

Հետազոտության համաձայն, բոլորից շատ տուժել են՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան:

Չնայած  ստացած ֆինանսական վնասին, Եվրամիության անդամ երկրներում հայտարարում են, որ պատժամիջոցների քաղաքականությամբ շարունակելու են ճնշումը Ռուսաստանի նկատմամբ և ստիպելու են վերջինիս կատարել Մինսկի համաձայնագիրը: