Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և ՈՒկրաինա վտանգ է սպառնում մեր անվտանգությանը. Մայք Պոմպեո
Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և ՈՒկրաինա վտանգ է սպառնում մեր անվտանգությանը. Մայք Պոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար, Մայք Պոմպեոյի խոսքերով Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և ՈՒկրաինա, վտանգ է սպառնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությանը և ապրելակերպին: Այս հայտարարությունը Պոմպեոն արել է Լեհաստան այցի ժամանակ: ՆԱՏՕ-ի ռազմակայանում խոսքով ելույթ ունենալիս Պոմպեոն մի քանի անգամ հիշատակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Վլադիմիր Պուտինի կողմից ՈՒկրաինայում սկսած պատերազմը շարունակվում է հինգ տարի: Այս պատերազմը նա սկսել է Եվրոպայի տարածքում: Մենք լուրջ նայում ենք վտանգին, որ օրերից մի օր Ռուսաստանը կընդլայնի պատերազմի տարածքը և այն բացի նաև Լեհաստանում: Այս վտանգի նախատեսմամբ, ՆԱՏՕ-ի դաշինքը անփոփոխ է և պաշտպանում է Եվրոպայի ազատ ժողովրդին: Այժմ եվրոպացիների ազատության պաշտպանությունը դաշնակիցների պատասխանատվությունն է: Ռուսաստանը մեծ ծրագրեր ունի կապված եվրոպային, Մոսկվան ցանկանում է վերականգնել իր ազդեցությունը աշխարհում: Վլադիմիր Պուտինը ցանկանում է մասնատել ՆԱՏՕ-ն, թուլացնել ԱՄՆ-ին և քայքայել արևմտյան ժողովրդավարությունը:

Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և ՈՒկրաինա, հարձակումը ուկրաինական նավերի վրա և հիբրիդային հարձակումները մեր դաշնակիցների վրա վտանգ է սպառնում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությանը և ապրելակերպին»,-ասել է Մայք Պոմպեոն: