Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնել է, որ Իլհամ Ալիևը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված այցը Մոսկվա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղարկել է մայիսի 9-ին նախատեսված այցը Մոսկվա։
Այս տեղեկությունը հրապարակել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ցավոք, մենք հաղորդագրություն ստացանք, որ Իլհամ Ալիևը չի ժամանի։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքաղաքական միջոցառումներին», – գրել է Ուշակովը Telegram-ում։